Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Միշտ էլ կա ծուղակը ճեղքելու տարբերակ

Միշտ էլ կա ծուղակը ճեղքելու տարբերակ
08.07.2023 | 16:46

Թշնամուն չեմ սիրում օրինակ բերել, բայց հանգամանքների բերումով ստիպված եմ, քանի որ Հայաստանը շուտով (մոտակա երկու-երեք տարվա ընթացքում) ստիպված է լինելու խաղաղության կամ, ավելի ճիշտ, վերջնական կործանման պայմանագիր ստորագրել:

1920թ. օգոստոսի 10-ին Օսմանյան կայսրությունը Սևրում փաստացի կապիտուլjացիայի ենթարկվեց. Բարձր Դռան կայսրությունը կանգնած էր կործանման առաջ, որից ելք ընդհանրապես չէր երևում:

Բոլորը վստահ էին, թե ուր որ է կայսրությունը կմասնատվի. բանակը տոտալ բարոյալքված էր, զինվորները անգամ ոտնամաններ չունեին, ուր մնաց թե զինվորական պատշաճ համազգեստ ու զենք լիներ:

Մեծ տերությունների և նրանց փոքր դաշնակիցների անընդհատ հարձակումների ներքո կայսրության տարածքը էլ ավելի էր փոքրանում, տնտեսական կոլապսը հասել էր գագաթնակետին, իսկ կայսրության հակառակորդները հաշվում էին սուլթանությանը մնացած օրերը և իրենց փայ օգուտները կայսրության մասնատումից:

Խաղաղության պայմանագիրը արդեն իսկ պատրաստ ու ստորագրված էր, մնում էր մի փոքր, և հանկարծ հայտնվում է մուստաֆա քեմալը, ով ուներ համարձակություն դուրս գալու բոլորի, այդ թվում`մեծ տերությունների դեմ. նա, օգտվելով տերությունների միջև առկա անհամաձայնություններից, դրանց ճիշտ օգտագործման ու ազգայնական ռևանշի շնորհիվ կարողացավ ոչ միայն փրկել կայսրությունը, այլև այն դարձնել ժամանակակից հզոր հանրապետություն:

Կրկնում եմ`թշնամին կապիտուլացված ու կործանվելուց վայրկյան պակաս երկրից ստացավ հզոր հանրապետություն, որը ոչ միայն չեղարկեց Թուրքիայի կապիտուլյացիան ու մասնատումը, այլև էապես ընդլայնեց արդեն հանրապետություն կոչվող դե ֆակտո կայսրության սահմանները:

Առակս կուսուցանե` միշտ չէ, որ պետք է մեծ պետությունների քիմքին հարիր գործել, և միշտ չէ, որ կապիտուլյացիան վերջն է, ու դրանից ելք չկա. միշտ էլ կա տարբերակ, խաղաքարտերը խառնելու ու փոփոխելու հնարավորություն:

Մնում է, որ Մեր մեջ գտնվի մեկը, որն իրապես բոլորին կհամախմբի Ազգային-պետական շահի շուրջ, և միասին կճեղքենք Հայերի Հայրենիքի վիզը օրեցօր ավելի սեղմող այս հզոր ծուղակը:

Հակառակ դեպքում, սա կլինի Մեր վերջին մարշը, ու Մեր Հայրենիքը կդառնա Մեր բոլորի եղբայրական գերեզմանը:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 2419

Մեկնաբանություններ